Կործանված Տու-95 ռմբակոծիչի անձնակազմի 2 անդամները զոհվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաբարովսկի մերձակայքում հայտնաբերվել է այսօր առավոտյան կործանված Տու-95MC ինքնաթիռի զոհված 2 անդամների դին:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հայտնել են, որ նրանք զոհվել են վայրէջքի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել ռմբակոծիչի 5 անդամների հայտնաբերման մասին: Նրանց հաջողվել է ողջ գտնել, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում Տու-95 ռազմական ռմբակոծիչը կործանվել էր Խաբարովսկ երկրամասում:




Լրահոս