«Դե թող հիմա ասի, որ չգիտի` ով եմ ես». Ռոնդա Ռոուզին հաղթեց Մեյվեզերին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենի Պակյաոյի հետ պատմական մենամարտը Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին չբերեց 2015 ESPY Awards ամենամյա 7-րդ մրցանակաբաշխության «Լավագույն մարտիկի» տիտղոսը: Դրա փոխարեն ժյուրին մրցանակը շնորհել է UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Ռոնդա Ռոուզիին, ով առաջ է անցել երեք բռնցքամարտիկներից ու UFC-ի իր գործընկերոջից:

Արժի նշել, որ այս մրցանակն առաջին անգամ հանձնվել է UFC-ի մարտիկի. ավելի վաղ այս անվանակարգն անփոփոխ կերպով հանձնվել է Մեյվեզերին ( 2007, 2008, 2010, 2012, 2013 ու 2014 թթ.) ու Մենի Պակյաոյին (2009, 2011թթ):

1412417-30245058-1600-900

Ընդ որում Ռոուզին մրցանակաբաշխությանն առաջադրվել էր երկրորդ անգամ՝ 2014 թ նա ստացել է խրախուսական մրցանակ պայմանական երկրորդ հորիզոնականի համար: «Ես անգամ չգիտեմ, թե ով է նա»,- պատասխանել է Մեյվեզերը` մրցակցի մասին լրագրողների հարցին:

ronda rouzi

Ronda2

Ինչպես պարզվել է, Ռոնդան չի մոռացել Ֆլոյդի այս հայտարարությունն ու նախօրեին հայտարարել է.

«Հետաքրքիր է, թե ինչպես է իրեն զգում Ֆլոյդը, ում այս անգամ հաղթեց կին: Դե թող հիմա ասի, որ չգիտի, թե ով եմ ես»:

ronda rouzi4

gU00NDolIZE

ronda rouzi5 ronda rouzi6




Լրահոս