ԱՅՑԵՐՆ ՈՒ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է՝ 25 ելույթ: Խորհրդարանականների գործունեությունը դիտարկող Parliamentmonitoring կայքի տվյալներով՝ երկրորդը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն է` 16 ելույթ: Երրորդ տեղում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն է` 15 ելույթ:
Կայքն ուսումնասիրել է նաեւ այն պատգամավորների էջերը, որոնք ամենաշատ մուտքերն են ունեցել: Եւ այսպես. այս հարցում եւս առաջատարը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է` 1167, երկրորդը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը է` 987, երրորդը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է` 983:




Լրահոս