Aravot.am-ը գրում է. «Ես համաձայնվեցի նրա համար, որ գործ ունեի պետական կառույցների հետ»,- հուլիսի 16-ին Էրեբուն եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում «օֆշորի գործով» դատական նիստի ընթացքում ասաց գործով տուժող Փայլակ Հայրապետյանը:
Նա հայտարարեց, որ ինքը վստահել է պետությանը, հետո նոր Աշոտ Սուքիասյանին. «Սա եղել է պետական մակարդակով, պետական մակարդակով ես իմ ունեցվածքը ներդրել եմ, որպեսզի Հայաստանում 10 հազար բանվոր աշխատատեղ ունենա»:
Փայլակ Հայրապետյանը հայտարարեց, որ վարկ վերցնելուց 5 ամիս հետո հասկացել է, որ Աշոտ Սուքիասյանը իրեն խաբել է եւ խարդախությամբ տիրացել է իր գույքին: Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան հետաքրքրվեց, թե այդ գործում Փայլակ Հայրապետյանի շահույթը ո՞րն էր, նա պատասխանեց. «Իմ շահույթն 10 հազար բանվորի աշխատատեղն էր: Հետո, ինձ մոտ աշխատելու էին 750 բանվոր, դրանից հետո ես անպայման շահույթ էի ունենալու: Չէր կարող 750 բանվոր աշխատեր մեր ֆաբրիկայում եւ շահույթ չլիներ»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում