Լոռիում ավտոմեքենան բախվել է գնացքին. մահացել է Լուսաղբյուրի գյուղապետը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին, ժամը 09.03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգը փոխանցվել է հրշեջ-փրկարարական ջոկատ և մարզային ՃԿԿ:

Դեպքի մասին տեղեկացվել են Սպիտակ քաղաքի շտապօգնության հերթապահ բուժքույրը, ՀՀ ԿԱ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի ՕՀ ոստ. կապիտանը:

Կապ է հաստատվել երկաթուղու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ավագ կարգավարի հետ, վերջինս հաղորդել է, որ ժամը 09.00-ի սահմաններում N 3402 բեռնատար գնացքը (տեղափոխում է պղնձի խտանյութ) Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 03LL608 պետհամարանիշով ավտոմեքենային:

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Խաչատրյանը ( ծնվ. 1966թ.) տեղում զոհվել է, իսկ ուղևորներ՝ Գ. Մ.-ը (ծնվ.1999թ), Ն. Խ.-ը (2011թ) և Մ. Խ.-ը (2008թ) դուրս են բերվել տեղի ուժերով: Ն.Խ.-ի և Մ.Խ.-ի հոսպիտալացման կարիք չի առաջացել, իսկ Գ. Մ.-ին տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացրել են Սպիտակի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կարապիկի օգնությամբ հեռացրել են ավտոմեքենան երկաթգծից:

DSCF0221-14908-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

DSCF0222-14909-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

DSCF0227-14910-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

DSCF0229-14911-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

DSCF0232-14912-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

DSCF0235-14913-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

DSCF0236-14914-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

DSCF0246-14915-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

DSCF0250-14916-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

DSCF0255-14907-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

 




Լրահոս