Ստերլիգովն ադրբեջանցիներին իր տանը կլոր սեղան է հրավիրում` ապացուցելու, որ ԼՂ-ն հայկական հող է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովն ուղերձով դիմել է ադրբեջանցի ժողովրդին` ափսոսանք հայտնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրեն ներկայացնում են որպես ադրբեջանցի ժողովրդի թշնամի:

«Ձեր հանդեպ հենց իմ բարի վերաբերմունքն է, որ ինձ դրդում է գնալ նրան, որպեսզի ևս մեկ անգամ հրապարակավ կերպով անխոս հաստատեմ պատմական ճշմարտությունը` Ղարաբաղը` հնագույն հայկական հող է: Առանց բացառության բոլոր հնադարյան ձեռագրերը, պահպանված քարտեզները, հնագույն  գերեզմանոցները խոսում են այն մասին, որ Ղարաբաղը հայկական հող է: Օգտվելով պատմության հարցերում ադրբեջանցի և ռուս ժողովուրդների ճնշող մեծամասնության անտեղյակությունից՝ ստոր քաղաքական գործիչները՝ սկսած Տրոցկուց և Քեմալից մինչև Կոսիգինը և Հեյդար Ալիևը, խաբել են և ձեզ, և մեզ:

Նրանք մասնատել են Հայաստանի պատմական տարածքները ու պարարտ հող ստեղծել ապագա ազգամիջյան պատերազմի համար: Հենց քաղաքական գործիչներն ու ծախու կողմնակալ գրողներն ու ռեժիսորներն են հրահրում հայ ու ադրբեջանցի ժողովրդին արյունալի պատերազմների: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գլխավոր սադրիչները գտնվում են Ադրբեջանից ու Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու` ԱՄՆ-ում ու Իսրայելում»,- գրել է Ստերլիգովը ` կոչ անելով ադրբեջանցիներին չտրվել սադրանքներին ու ուսումնասիրել հնագույն գրառումները, տարեգրությունները և վերջին 150 տարվա փաստաթղթերը:

«Առաջարկում են հրավիրել առաջին խաղաղ կլոր սեղանը` Մերձմոսկվայում կամ Շուշիում իմ տանը` ուսումնասիրելում պատմական աղբյուրները: Երկու վայրում էլ ադրբեջանցի հյուրերի անվտանգությունը երաշխավորում եմ»,- եզրափակել է իր ուղերձը ռուս միլիարդատերը:




Լրահոս