Երբ օգնության են հասնում փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 19-ին, ժամը 16.52-ին Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակիչ Լ. Կ.-ից ահազանգ է ստացվել, որ իրեն բնակարանից (9-րդ հարկ) իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1933 թ. ծնված Լ.Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Հուլիսի 19-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն 1974թ. ծնված Ա. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:




Լրահոս