ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես հղի եմ. կուզենայի իմանալ՝ անպայման պետք է որեւէ համաբուժարանո՞ւմ գրանցվեմ, որպեսզի ինձ հետագայում ծննդկանի սերտիֆիկատ տան, թե՞ ցանկացած հիվանդանոցում կարող եմ դա անել: Խնդրում եմ բացատրել:

Կարինե Նավասարդյան (22 տարեկան, երաժիշտ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հղիները վերցվում են հաշվառման տերիտորիալ տարածքային սկզբունքով  պոլիկլինիկաների եւ ծննդատների կազմում գտնվող կանանց կոնսուլտացիաների կողմից  հղիների նախածննդյան շրջանում հետազոտման, հղիության զարգացմանը հետեւելու, շեղումները ժամանակին հայտնաբերելու, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու,  ուսուցման, ծննդաբերությանը հոգեբանորեն եւ ֆիզիկապես նախապատրաստվելու համար:
Հղիության 22 շաբաթական ժամկետում նրանց տրամադրվում է «Ծննդօգնության պետական հավաստագիր», իսկ 30 շաբաթական ժամկետում փոխանակման քարտ եւ անաշխատունակության թերթիկ 140 օր տեւողությամբ:
Մարզում բնակվող հղին ունի մարզի, իսկ Երեւան քաղաքում՝ քաղաքի ցանկացած կանանց կոնսուլտացիայի եւ բժշկի ազատ ընտրության իրավունք՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր իր բնակության վայրից՝ հաշվառում չունենալու մասին:

ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր եւ մանկան
առողջության պահպանման վարչության
մայրական եւ վերարտադրողական առողջության  բաժնի պետ, բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Ավագյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հղիներին տալով բժշկին ու բուժհաստատությունն ընտրելու հնարավորություն՝ միեւնույն ժամանակ առաջարկվում է ընտրությունը կատարել միայն իրենց մարզերի բուժհաստատությունների ցանկից: Մինչդեռ շատերն են եղանակը գտնում` այդ ընտրությունը Երեւանում կատարելու համար: Գուցե ժամանակն է վերանայե՞լ այն. միեւնույն է, Երեւան հասնելու ցանկություն ունեցողին ո՛չ այդ սահմանափակումը, ո՛չ էլ հղիության ժամկետը չեն կանգնեցնում:




Լրահոս