Ողջ գործընթացն արվել է խաղաղության հաստատման համար․ Արմեն Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանազատման ողջ գործընթացն արվել է խաղաղության հաստատման համար։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով ընդդիմության դիտարկումներին, թե գործընթացը Հայաստանին մոտեցնում է պատերազմին։

«Մենք համոզված ենք, որ սա կայունություն է բերելու։ Այս գործընթացը ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, բայց փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ։ Եվ այս դիվանագիտական լուծումը մեր համոզմամբ, Հայաստանին ավելի շատ կայունություն է բերելու։ Շարունակական աշխատանքը խաղաղություն է բերելու տարածաշրջանին»,- ասաց Արմեն Գրիգորյանը։




Լրահոս