
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի նախկին նահանգապետ Ւգոր Կոլոմոյսկին պատրաստվում է դատի տալ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին: Այս մասին գործարարը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը, փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինան»:
«Ես օրինակ, պատրաստվում եմ նրան դատի տալ, քանի որ նա ասել է, որ մաքսանենգության հետ իմ կապ ունենալու մասին նյութեր ունի»,- հայտնել է Կոլոմոյսկին՝ նշելով, որ «դա լուրջ մեղադրանք է»:
Կոլոմոյսկու հասցեին Սաակաշվիլիի մեղադրանքները հնչել են հուլիսի 19-ին` «1+1» հեռուստաալիքի եթերից: Նա պարզաբանել է, որ «բազմաթիվ ապացույցներ ունի», որ Դնեպրոպետրովսկի նահանգապետը մաքսանենգություն է կազմակերպել Օդեսայի նավահանգստում, ու սպառնացել է դրանք հրապարակել: