Լոնդոնի «Արսենալ»-ը կազմակերպել է «Emirates Cup» ընկերական մրցաշարը, որին բացի «զինագործներից» մասնակցում են ևս 3 ակումբներ:
Մասնակիցներն են «Վիլյառեալ»-ը, «Վոլֆսբուրգ»-ը» և «Լիոն»-ը:
Այսօր իսպանական ակումբը առավելության է հասել Գերմանիայի փոխչեմպիոնի նկատմամբ: Գոլերի հեղինակ են դարձել գերմանական ակումբից Պերիշիչը, իսկ «Վիլյառեալ»-ից Մարիսո Գասպարը և Լեյվան: