Մադրիդի «Աթլետիկո»-ի դարպասապահը վիրահատության կենթարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Աթլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակը Պրիմերայի 15-րդ տուրի` «Վիլյառեալի» հետ խաղում (0:3) ստացված վնասվածքից հետո վիրահատության կենթարկվի :

Դարպասապահը փոխարինվել էր 41-րդ րոպեին ուսի վնասվածքի պատճառով: «Cope»-ի համաձայն` Օբլակը վիրահատությունից հետո բաց կթողնի 3-4 ամիս: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում Օբլակը բաց է թողել 13 գնդակ:




Լրահոս