«Ինտեր»-ը պատրաստ է 17 մլն վճարել Պերիշիչի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտեր»-ը կփորձի գնել «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Իվան Պերիշիչին, վստահեցնում է Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի տվյալներով, միլյանյան ակումբը պատրաստ է 17 մլն եվրո վճարել 26-ամյա խորվաթ ֆուտբոլիստի համար: Նախկինում գերմանական ակումբը հրաժարվել էր ֆուտբոլիստին վաճառել 15 մլն-ի դիմաց:

Ավարտված առաջնությունում Պերիշիչն գերմանական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 7 գոլի և 6  գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս