
Ազգային ժողովում «Նաիրիտ»-ի հարցով հաղորդման ժամանակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը առաջարկեց պատգմավորներին առանց լրատվամիջոցների ներկայության ծանոթանալ Համաշխարհային բանկի առաջարկներին և արդյունքներին, որը կատարվել է իրենց աուդիտի ընթացքում: «Քննարկումից հետո բոլորդ ազատ եք լրատվամիջոցների հետ խոսելու և ներկայացնելու քննարկման մանրամասները»,- ասաց Այվազյանը:
Այս առաջարկը դրական չընդունվեց պատգմավորների և լրատվամիջոցների կողմից: Զախարյանը նշեց, որ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն են խնդրել փակ անել այդ քննարկումը:
Երկարատև անհամաձայնությունից հետո պատգամավորները հրաժարվեցին լսել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ պատճառաբանելով, որ իրենք ավելի շատ հարցեր ունեն նախարար Երվանդ Զախարյանին: