«Անկեղծ ասած, մեզ չի հետաքրքրում». ինչ միջոցներով է մարվում «Նաիրիտ»-ի աշխատակիցների պարտքը. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Նաիրիտ» գործարանի ևս 280 աշխատակից աշխատավարձ է ստացել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց գործարանի համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը: Վերջինս սակայն նշեց, որ եթե այս տեմպով շարունակվեն վճարումները, ապա այն կձգձգվի մինչև օգոստոս:

Այնինչ, նախարարը խոստացել է մինչև հուլիսի վերջ վճարել: Ա. Հարությունյանի խոսքով` իրենք չեն հետաքրքրվել, թե որտեղից են մարվում իրենց աշխատավարձերի պարքտերը: «Բայց կարծում եմ «Նաիրիտ 2»-ը 5 մլրդ դրամի պարտքը մարում է, որից էլ մեր աշխատավարձերն են փոխանցվում»,- ասաց նա:

Իսկ ավելի վաղ նախարար Երվանդ Զախարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների այն հարցին, թե որտեղից է մարվում գործարանի աշխատակիցների աշխատավարձերը: «Այժմ չեմ կարող ասել, հետո ամեն ինչ կներկայացնենք, կիմանաք»,- հավելեց նախարարը:

Անուշ Հարությունյանը նախարարի այն հայտարարության մասին, թե գործարանի լուծարումը ձեռնտու չէ, ասաց` ինքը պատճառ չունի նախարարին չհավատալու:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս