
Նաիրիտ գործարանի աշխատակիցները այս պահին հավաքվել են Կառավարության առջև: Ինչպես հայտնի է` նրանց խոստացել էին մինչև հուլիսի վերջ վճարել բոլոր աշխատակիցների աշխատավարձերը, սակայն ոչ բոլորն են այն ստացել:
Այսօր կառավարության նիստում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտնել է, որ մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում աշխատավարձերը կվճարվեն, «ոչ մի խոչընդոտ չկա»:
Գործարանի աշխատակիցների համակարգող անդամ Անուշ Հարությանյանը հայտարարեց, որ իրենց այդ երկու օրը անցկացնելու են Կառավարության առջև` նստացույց են անելո` մինչ վերջին նաիրտցու աշխատավարձը չփոխանցվի: Նրանք նաև սպառնում են փողոցներ փակել և բավական վրդովված են: