Մոտակա երկու օրերին նաիրիտցիներն ամբողջությամբ կստանան իրենց աշխատավարձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձայն տվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին` հանձնարարելով ներկայացնել նաիրիտցիների աշխատավարձերի վճարման իրավիճակը:

Երվանդ Զախարյանը նշեց, որ փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների հետ մեկտեղ, կատարվում են նաև աշխատավարձերի վճարման աշխատանքներ: «Մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում աշխատավարձերը կվճարվեն, ոչ մի խոչընդոտ չկա, նաև ֆինանսական», – վստահեցրեց նախարարը:




Լրահոս