«Եղնիկ» խանութի դիմաց վրաերթի են ենթարկել 36-ամյա քաղաքացու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին, ժամը 08.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի «Եղնիկ» խանութի դիմաց տեղի է ունեցել վրաերթ:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Նիսսան GX» մակնիշի 35 OV 726 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1979թ. ծնված Ա. Հ.-ին: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




Լրահոս