«Մանչեսթեր Սիթի»-ն իջեցրել է Ջեկոյի տրանսֆերի արժեքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմա»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն մոտ են Էդին Ջեկոյի հարցով բանակցությունները հաջող ավարտելուն: Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ն, անգլիական ակումբը հարձակվողի տրանսֆերի արժեքը 30 մլն եվրոյից իջեցրել է 24 մլն-ի (18-ը միանգամից, 6-ն էլ բոնուսների տեսքով):

«Ռոմա»-ն պատրաստ է իր առաջարկը դարձնել 20 մլն եվրո՝ գումարած երկու միլին բոնուսների տեսքով:  Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ բոսնիացի ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:




Լրահոս