ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն օգոստոսի վերջին կայցելի Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ­-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը օգոստոսի վերջին կայցելի Վրաստան. հայտնում է  «Gruzia Online»­-ը:

Աղբյուրը հավելում է, որ Ստոլտենբերգի այցը Վրաստան կլինի երկօրյա և  կկայանա օգոստոսի 26­-27­-ին: Այցի շրջանակներում Ստոլտենբերգը կբացի վրաց­նատօական համատեղ ուսումնավարժական կենտրոնը:

Բացի այդ` հանդիպումներ են պլանավորված նաև Վրաստանի ղեկավարների հետ:
Այցի մյուս մանրամասները ճշտվում են:




Լրահոս