Ստերլիգովը մնացել է Հայաստանում` ՌԴ սահմանի վրա ձերբակալվելուց խուսափելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից  միջազգային հետախուզման մեջ գտնվող Գերման Ստերլիգովը չի կարող վերադառնալ Ռուսաստան, քանի որ վախենում է սահմանի վրա ձերբակալվելուց, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Այսօր ռուսական լրատվամիջոցին հարցազրույց է տվել Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը, ով էլ նշել է, որ այսօր գործարարի կինը և երեխաները վերադարձել են Ռուսաստան:

«Գերման Լվովիչը չի կարողացել լքել Հայաստանի տարածքը, քանի որ  նրան զգուշացրել են, որ ռուս սահմանապահները ստիպված կլինեն ձերբակալել նրան: Մենք շարունակում ենք հայտարարել, որ նրա հանդեպ հարուցված քրեական գործը չունի ոչ մի հեռանկար ՌԴ-ի տարածքում, որտեղ Ստերլիգովը բնակվում է և համարվում է քաղաքացի»,- նշել է փաստաբանը:




Լրահոս