Բոլոր ժամանակների ամենահարուստ մարդիկ` ըստ Time-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Time ամսագիրը կազմել է բոլոր ժամանակների մոլորակի ամենահարուստ մարդկանց  թոփ-10-ը:

Մարդկության պատմության ամենահարուստ մարդը ճանաչվել է  13-14-րդ դարում Մալին ղեկավարած Մանսու Մուսուն: Մալին այն ժամանակ համարվում էր ոսկի արտադրող խոշորագույն երկիր, և չնայած Մուսուի կարողությունը դժվար է թվերով ներկայացնել, սակայն նա այս վարկանշում առաջատարն է:

Երկրորդ հորիզոնականում է գտնվում Հռոմեական կայսրության հիմնադիր Օգոստոս Օկտավիանոսը: Տնտեսագետների կարծիքով` միապետի կարողությունը գնահատվում է մոտ 4,6 տրիլիոն դոլար:  Ամենահարուստ մարդկանց եռյակը եզրափակում է չինացի կայսր Շեն-Ցզուն, ով 11-րդ դարում ղեկավարել է տնտեսապես հզոր պետություններից մեկը: Չորրորդ տեղում է գտնվում Աքբար Առաջինը, ում բաժին էր ընկնում Համաշխարհային ՀՆԱ-ի 25 տոկոսը:

5-րդ հորիզոնականում է հայտնվել Իոսիֆ Ստալինը, ով ղեկավարում էր մի պետություն, որը տնտեսապես շատ հզոր էր: 6-րդ տեղում է «բոլոր ժամանակների ամենահարուստ ամերիկացի», US Steel ընկերության սեփականատեր Էնդրյու Կարնեգին, ում կարողությունը կազմում է 372 մլրդ դոլար: 7-րդ հորիզոնականն է գրավել Standard Oil  ամերիկյան ընկերության հիմնադիր ՌոՔֆելերը, ում կարողությունը 1918թ. գնահատվում էր 1,5 մլրդ դոլար իսկ ներկայիս փողերով հաշված` 341 մլրդ դոլար:

Time ամսագիրն 8-րդ տեղն է հատկացրել բրիտանացի ասպետ Ալեն Ռիժևին: Մահվան ժամանակ` 1993թ. նրա կարողությունը գնահատվում էր 11 հազար ֆունտ ստեռլինգ:

9-րդ հորիզոնականում է գտնվում Բիլ Գեյթսը: Forbes-ը Microsoft ընկերության մաքուր եկամուտը գնահատում է 78,9 մլրդ դոլար:  Եվ վերջապես, լավագույն տասնյակը եզրափակում է Մոնղոլիայի միապետ Չինգիզ Խանը:




Լրահոս