Ավտովթար` Սառնակունք-Անգեղակոթ ավտոճանապարհին. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին, ժամը 05.28-ին ահազանգ է ստացվել, որ Սառնակունք-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժշետ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 19 կմ-ում բախվել են «ԴԱՖ» մակնիշի 598 ԼՏ  61 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ Ա. Գ.) և «Օպել վեկտրա» մակնիշի 29 ՍՍ 881 պետհամարանիշով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասելը «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Խ.-ն (ծնվ. 1980թ.) և ուղևոր Ա. Հ.-ն (ծնվ. 1984թ.), տեղի ուժերով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:

Բժիշկները Վ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Հ.-ինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:




Լրահոս