Հայերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարարին՝ ապրիլի 24-ին ՀՀ գալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուի հետ եւ իրենց շնորհակալությունը հայտնել նրան՝ որի գլխավորած պատվիրակությունը այս տարվա ապրիլի 24-ին ժամանել էր Երեւան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Հիշեցնենք, որ պատվիրակության կազմը որոշել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Կողմերը քննարկել են ԱՄՆ ֆինանսների նախարարության դերը հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում: Այս մասին ասվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տարածած հաղորդագրությունում:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստան այցելության ժամանակ Ջեք Լյուին ուղեկցողները, որոնց թվում են ֆիննախի աշխատակազմի ղեկավար Քրիս Վայդեմանը, փոխնախարարի ֆինանսական շուկաների գծով օգնական Մոնիկա Ռոլինսը, ինչպես նաեւ մամուլի քարտուղար Ուիթնի Սմիթը:

ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ներկայացրել են տնօրենի տեղակալ Արամ Համբարյանը, կառավարության հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը եւ օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը:




Լրահոս