Բենզեման բաց կթողնի 3 շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթ, այդ թվում` Իսպանիայի 2015-2016 առաջնության մեկնարկային խաղը արքայական ակումբի և «Սպորտինգ»-ի միջև

27-ամյա ֆուտբոլիստն աջ ազդրի վնասվածք էր ստացել նախասեզոնային մարզումների ժամանակ  և այժմ ստիպված կլինի չխաղալ մինչ ապաքինումը: Առաջին խաղը, որին Բենզեման կկարողանա խաղալ, կլինի, ամենայն հավանականությամբ օգոստոսի 29-ին «բետիսի» դեմ կայանալիք խաղը:

Ավելի վաղ հայտնվում էր, որ Բենզեմայի տրանսֆերը ցանկանում է գնել «Արսենալ»-ը` վճարելով 65 մլն եվրո:

 




Լրահոս