
«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը դուրս է եկել նախաձեռնությունից: Այս մասին քաղաքացիական ակտիվիստը գրել է սոցցանցի իր էջում.
«Ժողովուրդ ջան, անձնական խնդիրների ու աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ստիպված եմ դուրս գալ Ոչ թալանին նախաձեռնությունից:
Սա դեռ չի նշանակում, որ ես թողնում եմ պայքարը, ընդհակառակը ես շարունակելու եմ ու ցանկացած պահի պատրաստ եմ դուրս գալ փողոց: Մնալու եմ ընկերներիս կողքին ու թիմից դուրս պատրաստ եմ հնարավորինս աջակցել իրենց», – գրել է նա: