Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դեռևս մտադիր չէ ավարտել կարիերան: Թենիսիստը նշել է, որ վնասվածքներն ու հիվանադությունը չեն ազդել իր վրա և նա մոտիվացված է:
«Իհարկե, խաղալու համար այնքան էլ շատ ժամանակ չի մնացել: Բայց ես դեռ չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին: Մոտիվացված եմ, այնպես որ չեմ մտածում ելույթներս ավարտելու մասին: Վատ զգալու պատճառ չունեմ` անգամ եթե պարտվեմ 100 խաղերում»,-նշել է Նադալը: