Արիֆ Յունուսը դատի ժամանակ ասել է իր վերջին խոսքն ու ուշաթափվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա ու Արիֆ Յունուսների գործով դատավարությունում այսօր կայացել է փաստաբանների եզրափակիչ ելույթները, ովքեր խնդրել են արդարացնել իրենց պաշտպանյալներին: Դրանից հետո նա պետք է հանդես գար իր վերջին խոսքով, սակայն ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով, դատավարությունն ընդհատվել է: Արիֆ Յունուսին զննել է կալանավայրում իր բժիշկը:

Դրանից հետո Արիֆ Յունուսն իրեն սկսել է ավելի լավ զգալ, ու նիստը շարունակվել է: Լեյլա ու Արիֆ Յունուսները հանդես են եկել վերջին խոսքով: Երբ Ա. Յունուսը ավարտել է ելույթը, կորցրել է գիտակցությունը:

Հավելենք, որ ավելի վաղ դատախազն առաջարկել էր Լեյլա Յունուսին դատապարտել 11, իսկ Արիֆ Յունուսին՝ 9 տարվա ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով տնտեսական հանցագործությունների համար։
Նրանք հերքում են այդ մեղադրանքներն ու այն քաղաքական համարում:




Լրահոս