ՀՀ-ում հանքային ջրի արտադրության ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են 24.1, իսկ գարեջրինը՝ 14.1 տոկոսով: Այս երկու արտադրատեսակներն առանձնանում են նրանով, որ դրանք մինչեւ անցած տարվա վերջը բավական հաջող արտահանվում էին` հիմնականում դեպի Ռուսաստան:

Սակայն ռուսական շուկայում անցած տարվա վերջից սկսված «քաոսի» արդյունքում հայկական արտադրողներն այդ երկիր ապրանք արտահանելուց սկսեցին խուսափել:

Ի դեպ, գարեջուր արտադրողները դեպի Ռուսաստան արտահանումը գարնանից փոքր ծավալներով վերսկսել են, բայց դա զուտ ձեւական բնույթ է կրում` տարիների ջանքերի շնորհիվ ձեռքբերված շուկան չկորցնելու համար:




Լրահոս