Կոնյակի գովազդի տարածման շրջանակը կընդլայնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կկատարվի: Նշենք, որ ներկայումս «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» պարբերության համաձայն՝ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչեւ 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների, բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը:

Պարզվում է, որ այս դրույթը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում այդ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների համար։ Բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում նաեւ տեղական եւ արտասահմանյան արտադրողների միջեւ՝ անհիմն խոչընդոտներ առաջացնելով նրանց համար՝ Հայաստանի սահմաններից դուրս արտադրված ապրանքը գովազդելու մասով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարությունն առաջարկում է վերանայել գործող կարգավորումը՝ վերացնելով միայն տեղական արտադրության կոնյակի գովազդի համար սահմանված թույլտվությունը։

Ս.Հ.




Լրահոս