Խոշտանգման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Լանջիկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 13-ին, ժամը 18.50-ին, Լանջիկ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արայիկ Հ.-ն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 31-ից ՌԴ Կլինսկայի շրջանի ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 1-ին մասի /խոշտանգում/ մեղադրանքով:




Լրահոս