«Լիոն»-ի հարձակվող Քլինթոն Ն’ջին գտնվում է «Արսնեալի» ուշադրության կենտրոնում:
Լոնդոնյան ակումբը միացել է 21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարին, հայտնում է «L’Equipe»-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական ակումբն ու «Տոտենհեմ»-ը համաձայնեցրել են Ն’Ջիի տրանսֆերը: Գործարքը պետք է կազմի 14 միլիոն եվրո, գումարած 3 միլիոն եվրոյի բոնուսներ նախատեսի:
Նշվում էր, որ մոտակա ժամանակահատվածում կամերունցին բուժզննում կանցնի լոնդոնցիների կազմում և 5 տարվա պայմանագիր կկնքի: Այնուամենայնիվ, «Արսենալ»-ի միջամտությունը կարող է խառնել «Տոտենհեմի» ծրագրերը: