ԱՄՆ դեսպանատունը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեսպանատան ֆեյսբուքյան էջում ասվում է. «Այսօր կեսօրին, մոտավորապես ժամը 12:50-ին, Հայաստանի ոստիկանությունը ԱՄՆ դեսպանատանը տեղեկացրեց, որ զանգ է ստացվել առ այն, որ ԱՄՆ դեսպանատանը ռումբ կա տեղադրված: Հայաստանի ոստիկանությունը, ԱԱԾ-ն և Արտակարգ իրավիճակների ծառայությունը արագ ժամանեցին դեսպանատուն, համոզվելու որ այն վտանգված չէ: Ոստիկանության հետ համակարգված աշխատանքներից պարզվեց, որ ահազանգը կեղծ էր:

Մենք շնորհակալություն ենք հայտնում հայկական իշխանություններին արագ և արդյունավետ արձագանքելու համար և շարունակում ենք մեր սերտ համագործակցությունը»:

Հիշեցնենք, որ գոստոսի 15-ին, ժամը 12.48-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն էր ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Տեղազննության արդյունքում պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել:




Լրահոս