Ինդոնեզիայում ինքնաթիռ է կործանվել. բոլոր ուղևորները մահացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզական Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող ATR ինքնաթիռը ինդոնեզական Պապուա արևելյան նահանգում բախվել է լեռանն ու կործանվել։ Ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, հայտնում է  РИА Новости-ն` հղում անելով նահանգի ավիաընկերություններում աշխատող մի աղբյուրի։

Նահանգի մայրաքաղաք Ջայապուրից թռչող ինքնաթիռում եղել է 49 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ավելի վաղ հաղորդել էր, որ ինքնաթիռն անհետացել է և դրա հետ կապ հաստատել չի հաջողվում։




Լրահոս