Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը նախատեսում են 20 980 զինծառայող տեղակայել Ջակարտայում՝ մայրաքաղաքի անվտանգությունն ամրապնդելու նպատակով։ Տեղակայումը կիրականացվի չորս փուլով՝ ներգրավելով ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի այլ շրջաններում տեղակայված ստորաբաժանումները։
Առաջին փուլը մեկնարկել է նոյեմբերի 2-ին՝ 2100 զինծառայողի մասնակցությամբ։ Նոյեմբերի 4-ին երկրորդ և երրորդ փուլերով նախատեսվում է մայրաքաղաք տեղափոխել ևս 5740 զինծառայող։ Չորրորդ փուլի համար պատրաստ է 13 140 զինծառայող, որոնք անհրաժեշտության դեպքում կմիանան գործողություններին։
Զորքերի տեղակայման նպատակը Ջակարտայում հնարավոր զարգացումներին ընդառաջ անվտանգության ամրապնդումն է։




























