Խփեցինք հրաշալի գոլեր, ես շատ գոհ եմ. Տուխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ ֆուտբոլի Գերմանիայի 2015/16թթ. առաջնության առաջին տուրի հաղթական խաղին: Այդ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ:

«Խփեցինք հրաշալի գոլեր, ես շատ գոհ եմ: Թիմը գիտի, որ անցկացրել է հիանալի հանդիպում: Ինձ մեծ հաճույք պատճառեց իմ թիմի խաղին հետևելը: Յուրգեն Կլոպն արտակարգ հիմք է դրել «Բորուսիա»-ում,- նշել է Տուխելը:




Լրահոս