Անգելա Մերկելը քննադատել է Հունաստանի պարտքի դուրսգրման գաղափարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է հանդես եկել Հունաստանի պարտքի դուրսգրմանը, սակայն այդ երկրի համար թույլ է տվել պարտքի բեռի թեթևացում: Գերմանիայի կանցլերը նման տեսակետ է արտահայտելկիրակի օրը` ZDF գերմանական հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Associated Press-ը:

Նրա խոսքով` Աթենքը կարող է ակնկալել միայն պարտքի մարման ժամկետի երկարաձգում և տոկոսադրույքների նվազեցում: Ընդ որում, Մերկելը, ով թերահավատորեն է մոտենում Հունաստանին ֆինանսական աջակցության տրամադրմանը, հույս է հայտնել, որ երկիրը կարող է հաղթահարել տնտեսական ճգնաժամը:

Դրա համար, ինչպես նշել է նա, կառավարությունը պետք է իրականացնի միջազգային վարկատուների հետ համաձայնագրի բոլոր կետերը:




Լրահոս