Սաուդյան Արաբիայում «Իսլամական պետության» ավելի քան 400 կողմնակից է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 2 ամսվա ընթացքում Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը 413 մարդ են ձերբակալել` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ ներգրավվածության կասկածանքով:

Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, կիրակի օրը հայտնել է սաուդական Ալ-Ջազիրա թերթը` հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրներին:

Նրանց խոսքով` անվտանգության ուժերը 19 ազգության 413 մարդ են ձերբակալել, ովքեր մեղադրվում են ահաբեկչության և ԻՊ-ում ներգրավվածության մեջ: Նրանց մեծամասնությունը ձերբակալվել է ԻՊ-ի շարքերում երկրի քաղաքացիների համալրման նպատակով սոցցանցերի օգտագործման համար:




Լրահոս