Վոլգոգրադում ահաբեկչի են ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վոլգոգրադի շրջանի Ադիգա գյուղում տղամարդ է  ձերբակալվել: Նա հանդիսանում է ՌԴ-ում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» կազմակերպության անդամ եւ հաղորդագրության համաձայն` ահաբեկչություն էր նախապատրաստում Վոլգոգրադում:

Հիշեցնենք, որ այսօր էլ իսլամիստներ էին ձերբակալվել Կազանում: Ընդգծենք նաեւ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նման դեպքերը ՌԴ-ում ավելացել են:

Հավելենք նաեւ, որ հոկտեմբերի 15-ին ևս Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում կասեցվել էր «Քաթիբա Թաուհիդ վալ-ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների գործունեությունը:  Զինյալները ծրագրել էին թիրախավորել իշխանության մարմինների շենքերը, զինծառայողների բնակության վայրերը և պայթյունավտանգ ձեռնարկությունները:




Լրահոս