Արտակ Շաբոյանն ընկել է մանր գործարարների հետևից, իսկ մենաշնորհատերերից վախենում է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ ընկերությունը բազմաթիվ հրապարակումներում արդեն իսկ անդրադարձել է ՏՄՊՊՀժի նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովի կողմից Երեւան-Հերակլիոն (Կրետե)-Երեւան չվերթն իրականացնող «Մարաթուկ Հոնլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ սկսված արշավի իրական պատճառներին:

Շաբոյանի վերջին գործողությունները հիմնավորում են ընկերության այն համոզմունքը, որ Արտակ Շաբոյանն ունի անձնավորված վերաբերմունք «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ եւ իր առջեւ խնդիր է դրել ամեն կերպ կազմալուծել ընկերության աշխատանքը տուրիստական թեժ սեզոնի ընթացքում՝ երեւի թե ճանապարհ բացելով այլ մրցակից ընկերությունների շահավետ գործունեության համար:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 06.08.2015թ. թվագրված գրությամբ «Մարաթուկ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ (այսուհետ՝ ընկերություն) խնդրվել է ներկայացնել դիրքորոշում ոմն Մելինե Բեգլարյանի կողմից ներկայացված դիմումում նշված հարցերի վերաբերյալ: Միաժամանակ հայտնել է, որ այդ դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:

tmpph

Դիմամատուն նշել է, որ maratuk.com կայքից ծանոթացել է «Մարաթուկ Հոլդինգ» ընկերության« Երեւան-Կրետե-Երեւան» գովազդին: Նախ, «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերության maratuk.com կայքում «Երեւան-Կրետե-Երեւան» փաթեթ չի գովազդվում:

Մյուս կողմից դիմումում նշվում է, որ մեջբերում ենք. «պայմաններին ծանոթանալու համար զանգեցի նշված 060-47-40-40 հեռախոսահամարով, ասացին, որ փաթեթները սպասարկվում է միայն օգոստոսի 21-27-ը, մինչդեռ գովազդում նշված է, որ չվերթները սկսած հունիսի 30-ից, փաթեթի արժեքը նշված է 280.000 դրամ: Քանի որ ինձ հետաքրքում էր փաթեթը մինչեւ օգոստոսի 15-ը, ես խնդրեցի առաջարկել համարժեք այլ փաթեթ, բայց իրենք ոչ բարեկամաբար եւ ագրեսիվ տոնով պատասխանեցին, որ հեռախոսով ինֆորմացիա չեն տրամադրում» մեջբերման ավարտ:

Ինչպես արդեն նշեցինք, «Երեւան-Կրետե-Երեւան» փաթեթ ընկերությունը չի գովազդում, հետեւաբար դրան ծանոթանալու մասին դիմումատուի վկայակոչումները, առնվազն չեն կարող փաստարկված լինել, եթե չասենք, որ դրանք ակնհայտորեն անհիմն են:

Չվերթները սկսելու վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը եւ դրանք իրականացվում են սահմանված օրերին եւ ավիափոխադրողի կողմից չվերթի տոմս ձեռք բերող անձանց փոխադրման նպատակով եւ ոչ միայն տուրիստական փաթեթների ձեռք բերող անձի համար եւ փաթեթների հիման վրա:

Ինչ վերաբերում է ագրեսիվ եւ ոչ բարեկամաբար պատասխանելուն, ապա չենք կարծում, որ այն հայտարարությունը համոզիչ է հնչում, քանի որ առնվազն ծառայություն մատուցող որեւէ կազմակերպության շահերից չի բխում իր պոտենցիալ հաճախորդին կորցնելը:

Վերը նշվածը վկայում է այն մասին, որ դիմումում նշված որեւէ հանգամանք չի համապատասխանում իրականությանը: Սակայն ուշադրության է արժանի, ոչ այնքան դիմումը, իր անհիմն բովանդակությամբ, որքան Հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ դրսեւորած վարքագիծը:

Ընկերության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դիմումատու Մելինե Բեգլայրան անունով անձ իր կողմից նշված ք. Երեւան Նժդեհ հասցեում հաշվառված չէ (ուսումնասիրությունները կատարվել է elections.am կայքից):

Այս հրամանագրերը համադրելով Հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ մինչ այդ իրականացված գործողությունների հետ եւ դրանք դիտելով մեկ ամբողջության մեջ, պետք է փաստենք, որ ընկերության նկատմամբ վարչական վարույթների հարուցումը կրում է նպատակաուղղված բնույթ: Այդ գործողությունները վկայում են առնվազն մեկ նպատակի մասին՝ կազմալուծել ընկերության գործունեությունը տուրիստական թեժ շրջանում:

Այս համոզմունքը ձեւավորվել է մինչեւ այժմ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից իրականացված գործողություններից եւ դրսեւորած վարքագծի: Փաստն այն է, որ վարույթը, սկսում է մեկ այլ՝ նոր վարույթ: Ընդ որում, հարուցված առաջին վարչական վարույթը, այսպես ասած, դամոկլյան սրի նման պահվում է ընկերության գլխավերեւում՝ այն անորոշ ժամկետով կասեցնելու միջոցով:

Ընդ որում, արդեն իսկ հարուցված վարչական վարույթը ուղեկցվում էր մումուլում եւ զանգվածային լրավտություն միջոցներով հենց Հանձնաժողովի կողմից (այդ թվում Հանձնաժողովի նախագահի) արվող հայտարություններով, որոնք ուղղակիորեն վկայում էին գործի ելքի մասին: Խոսքը, մասնավորապես գնում է ընկերության կողմից քաղաքացիներին մոլորեցնելու մասին բառացի հնչած հայտարարություններին, այն դեպքում, երբ հարուցված վարչական վարույթը գտնվում էր ընթացիկ փուլում:

Երբ սույն թվականի ապրիլ-ամսին ընկերության նկատմամբ հուրուցվեց առաջին վարչական վարույթը, տպավորությունն այն է, որ դրա հետեւում կանգնած են մեղմ ասած ոչ բարեկամաբար տրամադրված մրցակից ընկերություն:

Սակայն վարույթի հուրուցումից հետո Հանձնաժողովը, ըստ էության, ընկերությանը դարձնելով թիրախ՝ հարուցված վարույթը չավարտելու, այդ վարույթի ելքի վերաբերյալ կանխորոշող հայտարարություններ տարածելու, իսկ այժմ էլ նոր վարույթ հարուցելու միջոցով, ցույց է տալիս որ անմասն չի մնում ընկերությանը հալածելու գործում:

Ինչեւէ, սա այն դեպքն է, երբ ընկերությունը ցանկանում է սխալվել իր համոզմունքների հարցում, բայց դա ուղղակիորեն կախված է Հանձնաժողովի կողմից վարչական վարույթները օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննելու կապակցությամբ կատարվող քայլերից:

ՍՊԸ «Մարաթուկ» ընկերության տնօրինություն




Լրահոս