ԵՍ ԼԱՎ ԵՄ ԱՊՐՈՒՄ, ԲԱՅՑ ՈՒՆԵՄ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՎԱՏ ԵՆ ԱՊՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց երգչուհի Նունե Եսայանի հետ:- Որպես ՀՀ քաղաքացի, ինչպե՞ս եք վերաբերվում Արցախի հիմնահարցի լուծմանը: – Ես ինձ հեռու եմ պահում քաղաքականությունից, դա ավելորդ սթրես է ու գլխացավանք: Ինչքան հնարավոր է, փորձում եմ վատ ինֆորմացիա քիչ ունենալ: Երբ օրինակ, իմանում եմ, թե մեր բանակում ինչ է կատարվել, կարող է շաբաթներով  չքնեմ, դրա համար գերադասում եմ չիմանալ, քան իմանալ: Մեր լուրերն այդքան էլ լավը չեն:- Կա՞ մի հեռուստաալիք, որի հաղորդումները մեծ հետաքրքրությամբ եք դիտում:- Մենք ունենք 100-ից ավել ալիք, հետաքրքիր հաղորդումներ էլ շատ կան:- Ես ի նկատի ունեի հայկական հեռուստաալիքները:-Հայրենական ալիքներն էլ են շատ տարբեր, որ լավ բան պատահում է, հետեւում եմ:- Կնշե՞ք մի հաղորդում, որն իսկապես հաճելի է դիտել եւ ճաշակ է զարգացնում:- Շատ եմ սիրում դիտել Ռաֆայել Հավհաննիսյանի հաղորդումը` «Օտար ամայի ճամփեքի վրա», «Երգ երգոցն» էլ եմ սիրում, ի դեպ, այն շատ պոպուլյար է սփյուռքում:- Իսկ ԱԼՄ  դիտե՞լ եք:- Շատ եմ նայել: Ֆիլմերի մասին պատմող հաղորդում կար, որն ինձ դուր էր գալիս: Մի աղջիկ կար ռուսերենով էր վարում, բայց հաղորդման անունը լավ չեմ հիշում: Հետո լավ համերգներ էլ էին ցույց տալիս:- Ո՞վ է զբաղվում Ձեր տան գնումներով:- 90 տոկոսը ես եմ կատարում, հազվադեպ է լինում, որ այդ գործն ուրիշ մեկին վստահեմ:- Ինչի՞ գինն է այս վերջին շրջանում Ձեզ շատ զարմացրել:- Կաթնամթերքի եւ հացի:- Պատահե՞լ է, որ գնումներ կատարեք փողոցային առեւտրի որեւէ կետից:- Գերադասում եմ ստուգված սուպերմարկետ լինի, որ որոշ չափով սանիտարական նորմերը պահպանված լինեն:- Գիտե՞ք, որ փողոցում շատ մթերքներն ավելի մատչելի են, քան մարկետներում:- Գիտեմ, բայց ես երբեք չեմ համարձակվի միս գնել փողոցից:- Վստահ եմ, նկատած կլինեք, որ եթե մի քանի ամիս առաջ մթերքների զամբյուղին վճարում էիք ինչ-որ որոշակի գումար, հիմա այդ գումարն ավելացել է մի քանի հազարով:- Այդքան ուշադիր չեմ եղել, մոտավոր գիտեմ մթերքների գները: Պատահում է, որ պատվիրում եմ, բերում են, ես ել երբեմն այդ ցուցակը աչքի տակով անցկացնում եմ, կարծես թե մեծ տարբերություն չեմ նկատում:- Ձեզ կարելի է ապահով ընտանիք համարել. ստիպված չեք խնայողություններ կատարել ու տնտեսել սննդի վրա:- Այդ առումով ես բախտավոր եմ, դրա համար եմ ասում, որ այն ընտանիքները, որոնք անապահով են, շատ կզգան այդ տարբերությունը: Բայց մեր դեպքում, փառք Աստծո, դեռ չենք զգում:- Որքա՞ն գումար է պահանջվում շաբաթական միայն սննդի հարցերը կարգավորելու համար:- Սարսափելի թվեր են, դա էլ բազմապատկենք  4 անգամ ու տեսեք, թե ամսվա կտրվածքով ինչքան է կազմում: Ուղղակի ցավալի է, քանի որ ինձ հաճախ եմ հարց տալիս, թե սովորական աշխատավարձով ապրող մարդիկ ինչպե՞ս են կարողանում գոյատեւել:Եթե ես, կոպիտ ասած, լավ եմ ապրում, դա չի նշանակում, որ ես չունեմ ընկերներ, բարեկամներ, որոնք  հիմնականում վատ վիճակում են:- Մի անգամվա սննդի զամբյուղի համար որքա՞ն եք վճարում:- Դե եթե մսամթերք եմ գնում, 20000-ից պակաս չի լինում:- Իսկ տան համար վերջին շրջանում ի՞նչ խոշոր գնում եք կատարել:- Գնել եմ, բայց ոչ այստեղից, այլ ԱՄՆ-ից: Կահույք եմ գնել շատ հարմար գնով, հիմա էլ ճանապարհին է, գալիս է: Շատ ավելի հարմար, քան այն կարժենար այստեղ:- Հարմար, որքա՞ն- Մոտ 2000 դոլար: Եվրոպայից չէի կարողանա այդքան էժան առեւտուր անել, բայց Ամերիկայից կարողացա:- Կարողանո՞ւմ եք Հայաստանից Ձեզ համար հագուստ գնել:- Ես էստեղից էլ եմ մեծ հաճույքով գնումներ կատարում, դրսից էլ: Ինչ-որ այդ պահին պետք է, տվյալ տեղից գնում եմ: – Արդեն քանի տարի է Դուք ունեք գեղեցկության սրահ, ինչը Ձեզ սեփական սրահում անվճար սպասարկվելու հնարավորություն է տալիս: Ինչ եք կարծում,  ոչ Ձեզ, այլ ուրիշ կանանց որքա՞ն գումար է հարկավոր ամսվա կտրվածքով՝ հարդարված մազեր, եղունգներ ունենալու համար:- Եթե կոպիտ հաշվարկ հիմա անենք, շաբաթը մեկ պետք է գոնե մազերը հարդարի, դա արդեն 3000 դրամ է, բազմապատկեք 4-ի, իսկ եղունգներն ու դիմահարդարումն էլ եթե լինի` ամենաքիչը ամսվա մեջ կպահանջվի 100 դոլար:- Ձե՞զ ինչ է հարկավոր այս կյանքում:- Հիմա ինձ այլեւս ոչինչ հարկավոր չէ:- Այսինքն, թեկուզ ցածրաձայն, բայց վստահ կարո՞ղ եք ասել, որ երջանիկ եք:- Ես բարձրաձայն էլ կարող եմ ասել:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս