Արազ Օզբիլիսը հետաքրքրել է «Բուրսասփոր»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հետաքրքրել է թուրքական «Բուրսասփոր»-ին: Այս մասին հայտնում է Bursa Hakimiyet-ը:

Թուրքական ակումբի ղեկավարությունը դիտարկում է Օզբիլիսի տրանսֆերը գնելու հնարավորությունը: Նրանք պատրաստվում են պաշտոնական առաջարկով դիմել մոսկովյան ակումբին:

Transfermarkt-ը հայտնում է, որ  հնարավոր գործարքի արժեքը կարող է լինել 3,5 մլն եվրո:




Լրահոս