Հրապարակ. ՀՅԴ-ում հրահանգավորում են, թե ոնց քվեարկեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե վերջին օրերին Դաշնակցության ղեկավար անձինք շրջում են  հանրապետությունով եւ “ընկերային հավաքներ” անում: Բացի այն, որ ՀՅԴ շարքերին հարկավոր է բացատրել, թե այնուամենայնիվ ինչու ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրեց, նաեւ հրահանգավորում են, թե ինչպես պահեն իրենց քվեարկության օրը:
Մասնավորապես  հրահանգն այսպիսին է՝ անպայման գնալ քվեարկության եւ անվավեր դարձնել քվեաթերթիկը: Եղանակը թողնվում է մարդկանց՝ խաչ քաշել, “պտիչկաներ” դնել, թե գրել “Դաշնակցություն”: Իմաստն այն է, որ ընտրությունների անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակով ՀՅԴ-ն որոշել է ստուգել իր տնօրինած ձայների քանակը եւ ցուցադրել իր ուժը քաղաքական դաշտում:




Լրահոս