Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 5-ին, ծնվել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, Artists for Peace բարեգործական կազմակերպության հիմնադիր, Never Again մշակութային շարժման նախաձեռնող Ֆլորա Մարտիրոսյանը:

Կենսագրություն

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին Գյումրիում: Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան ամենափոքր երեխան էր: Վոկալ տվյալները ժառանգել է մորից: Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 1973 թ. նա մասնակցում է “Գարուն 73” երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին: Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: 1987 թ. նա ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ: 1991 թ. ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես: 1997 թ. նրանք վերադառնում են Երևան: 1997-2001 թթ. նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 2001 թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես: 2002 թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա: 2007 թ. հիմնում է “Artists for Pease” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր՝ իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, “Այլևս երբեք” կարգախոսով:
2011 նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ: Մահացել է 2012թ. նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով:
Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նույեմբերի 20-ին 55 տարեկան հասակում ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:




Լրահոս