Հայ վարորդների դժգոհությունը «Ռոսգոսստրախ»-ից չի դադարում. վստահությունը կորել է. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս այս տարվա մայիսին ռուսական «Ռոսգոսստրախ» ընկերությունը տևական ժամանակ զրկված է եղել ԱՊՊԱ գործարքներ իրականացնելու լիցենիզիայից: Բանն այն է, որ ընկերությունը լուրջ խախտումներ է թույլ տվել և ոչ պատշաճ կերպով է մատուցել ծառայությունը:

Այս ամենից հետո տեսակետներ հնչեցին, որ կատարվածը կարող  է ազդել ապահովագրական շուկայի, այդ թվում` Հայաստանում գործող «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության վրա, որը մտնում է «Ռոսգոսստրախ» ընկերությունների  խմբի մեջ: Եվ չնայած, ընկերությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան նշել էին, որ այս տուգանքներն իրենց վրա չեն ազդում, քանի որ Հայաստանում են գործում, սակայն չենք կարող չնշել, որ վերջին շրջանում հայ ավտովարորդները գրեթե միշտ դժգոհում են ապահովագրական գործակալությունների աշխատելաոճից, այդ թվում նաև՝ «Ռոսգոսստրախ»-ից:

Բացառություն չէին կազմում նաև Armlur.am-ին հանդիպած վարորդները, ովքեր մի որոշ ժամանակ օգտվել են այս ընկերության ծառայություններից: Մեզ հանդիպած տաքսու վարորդները միաբերան դժգոհում էին, որ «Ռոսգոսստրախ»-ը հարմար ծառայություններ չունի տաքսիների համար, որն էլ պատճառ է հանդիսացել այլևս նրանց հետ չհամագործակցելու համար:

Պետք է ընդգծել, սակայն, որ բոլոր հարցվածներն էլ տեղյակ չէին ռուսական «Ռոսգոսստրախ»-ի հետ տեղի ունեցածից, սակայն նշում էին, որ Հայաստանում խնդիրներն ամեն քայլափոխի են:

Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս