Ստամբուլում սպանված լուսանկարչի մարմինը տեղափոխվել է հայկական եկեղեցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ստամբուլի Սարայբուրնուի  պատմական պարիսպների տակից հայտնաբերված ամերիկացի կին լուսանկարիչ Սառա Սիեռայի դին դատաբժշկական փորձաքննությունից հետո տեղափոխվել է Ստամբուլի հայկական Երեք Խորան եկեղեցի։ Դատաբժշկական նախնական փորձաքննությամբ հայտնի է դարձել, որ Սառա Սիեռան մահից առաջ հարվածներ է ստացել գլխին եւ կրծքավանդակին։ Փորձաքննությամբ չի հաստատվել, որ նրան սպանելուց առաջ բռնաբարել են, ինչը տարածվել էր մամուլում։ Հիշեցնենք, որ 33-ամյա Սառան հունվարի 7-ին, միայնակ Ստամբուլ էր մեկնել: Նրա անհետանալու փաստը հայտնի է դարձել հունվարի 21-ին: Ոստիկանությունը Սառայի սպանության հետ կապված ձերբակալել է 15 հոգու։




Լրահոս