ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ ՀԱՐՍԻ ՇՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգչուհի Սոնա Շահգելդյանը պատրաստվում է տեսահոլովակ նկարել իր նոր՝ “Հարսի շոր” երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորն է լինելու Լուսինե Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է երգին, Սոնան այսպես ներկայացրեց. “Արդեն բավական հայտնի գործ է. հարսանիքներին ու միջոցառումներին հաճախ երգում եմ, որոշեցի տեսահոլովակով էլ ներկայացնել: Երգն ավանդական հարսանեկան ծեսի մասին է, հիմա պարերն են բեմադրվում, հարս ու փեսա են լինելու, միգուցե ես էլ պարեմ, բայց այս տեսահոլովակում շեշտը դրվելու է իմ հագուստի ու կերպարների վրա: Հիմա էլ աշխատում եմ երիտասարդ մոդելավորողների հետ”:




Լրահոս