ԱՎԱՐՏՎԵԼ Է ՆԵՏԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավարտվել է փետրվարի 1-ից 4-ը ընթացող նետաձգության Հայաստանի առաջնությունը (ձմեռային՝ 18մ+18մ), որը տեղի է ունեցել Էջմիածին քաղաքում: Առաջնությանը մասնակցել են 58 մարզիկներ՝ 25 աղջիկ և 33 տղա. տեղեկացնում է msy .am-ը: Մասնակիցները հիմնականում ներկայացել են Երևան և Էջմիածին քաղաքները: Այս առաջնությունում մարզիկների ցույց տված արդյունքները նրանց հնարավորություն կտան համալրել Հայաստանի նետաձգության ազգային հավաքականը, և մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:
Անդրանիկ Շահազիզյանի սաներ Վասիլ Շահազիզյանը և Գոհար Շահազիզյանը դարձել են են մրցաշարի հաղթողներ: Երկրորդ տեղը գրավել են Բորիս Վասիլյանի սաներ Արշակ Պետրոսյանը և Ռոզա Գրիգորյանը, իսկ Վարդան Ադամյանի սաներ Վիգեն Սմբատյանը և Գոհար Հակոբյանը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Մրցաշարի գլխավոր մրցավար էր միջազգային կարգի մրցավար Վարդան Շանոյան:
Ինչպես տեղեկացրեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը, հավաքականի անդամներ Գոհար Շահնազարյանը, Արշակ Պետրոսյանը և Նունե Վասիլյանը փետրվարի 26-ից մարտի 2-ը մասնակցելու են Լեհաստանի Ժեշով քաղաքում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությանը: “Համոզված եմ, որ այս առաջնությունում լավագույն արդյունք ցույց տված մարզիկները հաջող հանդես կգան նաև Հայաստանի գարնանային բացօթյա առաջնությունում”,- նշել է Բ. Վասիլյանը:




Լրահոս