Ինչո՞ւ Սպիտակի երկրաշարժն այդքան կյանք խլեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայկական լեռնաշխարհ ունի միայն մեկ խնդիր՝ երկրաշարժները, այն էլ նրանցից ունեցած կորուստները ոչ այնքան աղետի, որքան մեր մեղքով են: Բնությունը պարբերաբար տարբեր մեթոդներով “ստուգատեսի” է գալիս. եթե ճիշտ ես ապրել, շարունակում ես, եթե սխալ ես ապրել, չես հարգել քո հող ու ջրի օրենքները՝ մտնում ես գերեզման: Մեր տարածաշրջանում բնությունը ստուգայցի է գալիս երկրաշարժների տեսքով: Օրինակ, Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, թե որքան անհարգալից ենք մենք մեր հայրենիքի բնական օրենքների նկատմամբ, դրա համար էլ խստագույնս պատժվեցինք: Երկրաշարժից հետո բոլոր նախախորհրդային, ինչպես նաև “ստալինյան” և “խրուսչովյան” շինությունները ճաքեր ունեին, բայց կյանքեր էին փրկել, իսկ Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման օրոք կառուցված որևէ շենք չպահպանվեց, կարծես չէր էլ կառուցվել: Այս մասին իր տեսաբլոգում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:
“Սա ցույց է տալիս, որ ազգը այլասերվեց այն աստիճան, որ իր իսկ համար կառուցեց այնպիսի տուն, որը չի դիմանա իր հայրենի բնության ստուգայցներինե,- ասել է Կարապետյանը՝ օրինակ բերելով վերջերս Վանում տեղի ունեցած երկրաշարժը, որն իր ուժգնությամբ չէր զիջում Սպիտակի երկրաշարժին, սակայն ընդամենը 100 մարդու կյանք էր խլել: “Ամոթ է ուղղակի, որ քրդերը մեզանից ավելի են հարգում մեր հայրենիքի կանոնները. Վանում 4 հարկից բարձր որևէ շենք չես գտնի”…
Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս