Ավտովթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 21-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ՎԱԶ2107» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 10 ՍՕ 454 պ/հ (վարորդ Ա. Մ.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 34 CF 292 պ/հ (վարորդ Ա. Տ.) ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1987 թ. ծնված Ք. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս